«Ջազվե» սրճարանում տեղի է ունեցել «Ելք չկա» հայկական նոր գեղարվեստական ֆիլմի մեկնարկային շնորհանդեսը:Կրիմինալ-դրամայի հիմքում մերօրյա իրականությունն է: Նախագծի հեղինակը ֆիլմի պրոդյուսեր, RecTime production-ի հիմնադիր Կամո Ունանյանն է, ով, ի դեպ, կարատեի աշխարհի չեմպիոն է: Կամոն մարմնավորում է ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին: Ֆիլմում ընդգրկված են նաև Արտաշես Ալեքսանյանը, Արմեն Մարությանը, Արմեն Սողոյանը, Անի Հարոյանը, Նարեկ Պետրոսյանը և այլք: Ֆիլմի ռեժիսորը Վահե Սայանն է, սցենարի հեղինակը՝ Հարություն Ղուկասյանը, կոմպոզիտորը՝ Էդմոնդ Մակարյանը: Նկարահանումները կտևեն մոտ մեկ ամիս, կիրականացվեն Հայաստանում և Վրաստանում, իսկ պրեմիերան նախատեսված է այս տարվա դեկտեմբերին:
«Ելք չկա» նկարահանումներն իրականցնում է RecTime production-ը: